loader
Bulgari-ի ժառանգության հավաքածուի մեջ ունիկալ սոտուար-տրանսֆորմեր է հայտնվել 

Bulgari-ի ժառանգության հավաքածուի մեջ ունիկալ սոտուար-տրանսֆորմեր է հայտնվել 

Նոյեմբերին կայացած ժնեվյան Sotheby's աճուրդի տան «Հիանալի և ազնվական զարդերը» աճուրդում Bulgari-ն գնել է 1969 թվականի հայտնի սոտուարը: Այն ընդգրկվել է հռոմեական ոսկերչական տան Ժառանգության հավաքածուի մեջ, որում այս պահին ավելի քան 800 թանկարժեք զարդ է ներառված:

Ոսկե կոլյեն զարդարված է 127,35-կարատ փորագրված զմրուխտով, շղթան զարդարված է սուտակների, ամետիստների, ցիտրինների, ափյուղաների, փիրուզների և զմրուխտների կոբոշոններով, որոնք լրացված են ադամանդներով: Այս զարդ-տրանսֆորմերը կարող է վերածվել 2 թևնոցներից և վզնոցից բաղկացած պարյուրի: Կոլյեի ստեղծմանը Bulgari-ի ոսկերիչներին ոգեշնչել են Հռչակավոր Մոգոլների դարաշրջանի խոշոր, հաճախ, փորագրված զմրուխտներով և սուտակներով զարդերը:

Սոտուարը մասնակցել է ամերիկյան Vogue-ի նկարահանման մեջ, որում այն կրել է 60-70-ականների հայտնի մոդել Վերուշկան. նա զարդը կրել է որպես գլխապսակ: Լուսանկարիչ Ֆրանկո Ռուբարտելիի լուսանկարները հրապարակվել են 1970 թվականի Vogue-ի մարտյան համարում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս