loader
Bulgari-ն ժամացույցների նոր մոդելներ է ներկայացրել

Bulgari-ն ժամացույցների նոր մոդելներ է ներկայացրել

Bulgari-ն ձեռքի ժամացույցների նոր մոդելներ է ներկայացրել, որոնք ստեղծվել են իտալական տան վարպետների կողմից: Նրանց թվում են Octo Grande Sonnerie Perpetual Calendar ժամացույցները՝ հավերժ օրացույցով, տուրբիյոնով, րոպեական ռեպետիրով, մեծ և փոքր լարման սարքով, լուսնի ֆազերի ցուցիչով, GMT ժամային գոտու ինդիկացիայով և ալիգատորի կաշվից սև ապարանջանով. Սա ամենաբարդ մոդելն է, որը երբևէ ստեղծվել է բրենդի կողմից: Մյուս մոդելը Serpenti Pallini-ն է, որը ստեղծված է ոսկերչական և ժամացույցային արվեստի հատման կետում: Մոդելի դիզայնում օգտագործվել են, բրենդի համար կարևոր, օձի 18k ոսկուց պատկերը, ադամանդները, մարգարտափայլն ու շափյուղաները:

Serpenti սերիայում նաև թողարկվել են սև լաքային ապարանջանով և ամետիստային աչքերով օձի ֆիգուրով Seduttori ժամացույցները, մալախիտային ժամանակացույցով և ալիգատորի կաշվից ապարանջանով Incantati-ն և սպիտակ ու սև ժամանակացույցով և կարունգ յավայյան ջրային օձի կաշվից երկեզր ապարանջանով՝ Twistyourtime-ը: Lucea Tubogas ժամացույցները ստեղծվել են չինական օրացույցով Ամանորը տոնելու պատվին և ստացել են լեգենդար հյուսքով «տուբոգաս» էլաստիկ ապարանջան, վարդագույն ոսկուց կորպուս և ադամանդներով վառ կարմիր ժամանակացույց: Lucea սերիայի մյուս նոր մոդելը Tubogas Skeleton-ն է, որը թողարկվել է ավտոմատ լարմամբ բաց մեխանիզմ-սկելետոնով: Divas’ Dream Roman Nights նորույթը հագեցած է 2 պտտվող սկավառակներից արտասովոր ժամանակացույցով, որոնք Հռոմի աստղաշատ երկինքն են խորհրդանշում, և ադամանդներով ու շափյուղաներով պոլով:

Ժամացույցները թողարկվել են մուգ կապույտ սատինային ապարանջանով և կորպուսի 2 տարբերակներով՝ սպիտակ կամ վարդագույն ոսկուց: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս