loader

Burberry-ի բրիտանական Սուրբծննդյան գովազդային արշավը (տեսանյութ)

BurberryՌիկարդո Տիշիի ղեկավարությամբ առաջին սուրբծննդյան գովազդային արշավն է թողարկել, որի հեղինակը երիտասարդ նկարչուհի Juno Calypso-ն է: Արշավի հերսոներն են դերասան Մեթ Սմիթը, դերասանուհի Քրիստին Սքոթ Թոմասը, երգչուհի M.I.A.-ն, մոդել Նաոմի Քեմփբելը և նրա մայրը՝ Վալերի Մորիս-Քեմփբելը:

Ի տարբերություն բրենդի նախորդ սուրբծննդյան գովազդային արշավների, որոնք Քրիստոֆեր Բեյլի մասնակցությամբ նկարահանվել են ավելի տնային և հարմարավետ տրամադրությամբ, «Փակիր աչքերդ և մտածիր Սուրբ Ծնունդի մասին» այս հոլովակը ցուցադրում է տոնի այլ՝ ոչ այնքան «լուսավոր» կողմը: Վիդեոյում բրիտանացիների ավանդույթներն ու ցիսակատարությունները հասցված են գրոտեսքի. բրիտանական անկանխատեսելի եղանակը ցուցադրում են սրճարանի եռուստացույցով, իսկ հերոսուհին տոնին ուշանում է հետաձգված գնացքի պատճառով: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս