loader
Call Me Tomorrow. Uterque-ի նոր ձմեռային արշավը

Call Me Tomorrow. Uterque-ի նոր ձմեռային արշավը

Uterque իսպանական բրենդը ներկայացրել է Call Me Tomorrow գովազդային արշավը, որը նվիրված է աշուն-ձմեռ նոր հավաքածուին, որի ոգեշնչման աղբյուրը ռուսական ավանգարդի արվեստն ու Ժան-Միշել Բասկիայի աշխատանքները, Վերածննդի դարաշրջանն ու XVI դարի որմնանկարները, աշխարհի տարբեր ազգերի ֆոլկլորն ու 70-ականների դիսկո-ոճն է:

Հավաքածուի մեջ ընդգրկվել են «փեչվորք» ոճում գունավոր մուշտակները, ծավալուն վերարկուները, փայլուն զգեստները, տղամարդկանց ոճի լակոնիկ վերնաշապիկները, ռյուշերով ռոմանտիկ բլուզները, բարակ բրդից սվիտերները, նախշերով կարդիգանները, վառ երկրաչափական պայուսակները, արտասովոր կրունկներով կոշիկները, խոշոր ականջօղերը և մասիվային վզնոցները: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս