loader
Calvin Klein-ը Էնդի Ուորհոլի պատկերով սպորտային  կոշիկներ է թողարկել

Calvin Klein-ը Էնդի Ուորհոլի պատկերով սպորտային  կոշիկներ է թողարկել

Calvin Klein-ը մեկնարկել է Էնդի Ուորհոլի բազմագույն պատկերներով սպորտային կոշիկների նախապատվերը: Սև և սպիտակ ֆոնին կանտրաստով հայտնվել են նարնջագույն, դեղին, երկնագույն և մանուշակագույն պրինտերը: Փոփ-արտի ոճով կոշիկների արժեքը 110 ֆունտ ստերլինգ է:

Հիշեցնենք, որ բրենդի կրեատիվ տնօրեն Ռաֆ Սիմոնսը համագործակցության մասին պայմանագիր է կնքել Էնդի Ուորհոլի հիմնադրամի հետ, որը կտևի մինչև 2020 թվականը:

Այսպիսով, դիզայները մուտք է ստացել դեպի նկարչի բոլոր աշխատանքները՝ անգամ, չհրապարակված: Calvin Klein-ն արդեն թողարկել է Ուորհոլի աշխատանքներով տան համար աքսեսուարների հավաքածու, ինչպես նաև նկարչի «Համբույրը» փորձարարական ֆիլմից սքրինշոթերով ներքնազգեստ է ներկայացրել, և նրա ստեղծագործությունները պրինտի տեսքով օգտագործել է Pre-Fall 2018 հավաքածուի մեջ: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս