loader
Calvin Klein Jeans Est. 1978. Ռաֆ Սիմոնսը նոր գիծ է թողարկել

Calvin Klein Jeans Est. 1978. Ռաֆ Սիմոնսը նոր գիծ է թողարկել

Ռաֆ Սիմոնսը համալրել է Calvin Klein Jeans-ը նոր գծով՝ Calvin Klein Jeans Est. 1978. հիշեցնենք, որ 1978 թվականին ամերիկյան բրենդը թողարկել է դիզայներական դենիմի գիծը: Քալվին Կլեին Յեանս Եստ. 1978-ն իր տեղը կզբաղեցնի CK Jeans բյուջետային գծի և 205W38NYC պոդիումային գծի միջև:

Նոր գծի առաջին հավաքածուի մեջ տեղ են գտել ամերիկյան դասական ոճի և 1980 թվականի Բրուք Շիլդսի մասնակցությամբ գովազդի մոտիվներով պրինտերի առկայությամբ երիտասարդական էսթետիկայով հագուստները, որոնք ստիլիզացված են Էնդի Ուորհոլի ոգով սև-սպիտակ գրաֆիկայով: «CK» ճանաչված լոգոտիպի փոխարեն, շապիկներին և աքսեսուարներին առկա է «OK» գրությունը: Հավաքածուն արդեն վաճառվում է բրենդի պաշտոնական կայքում: Ամառվա ընթացքում թողարկվելու է նաև հավաքածուի երկրորդ դրոփը, որում ամերիկյան դրոշով, ձիերով քավբոյներով և պրերիաների տներով ջինսեր ու շապիկներ են ը ընդգրկվելու: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս