loader
CDG. Comme des Garcons-ն իր 45-ամյակը նշում է նոր գծի թողարկմամբ

CDG. Comme des Garcons-ն իր 45-ամյակը նշում է նոր գծի թողարկմամբ

Comme des Garcons-ը պաշտոնապես հայտարարել է ընկերության նոր բրենդի բացման մասին, որի հայտնվելու լուրերը դեռևս պտտվում էին ապրիլին: Բրենդի դիզայներ Ռեյ Կավակուբոյի խոսքերով, նոր բրենդն օգտագործելու է Comme des Garcons-ի սիմվոլիկան:

Բրենդը կառուցվում է «հասարակ և անժամանակ» հագուստի վրա և գլխարկներ, շարֆեր, շապիկներ, հուդիներ, սվիտշոթեր, կոշիկներ, տաբատներ ու վերնահագուստ է թողարկում: Գները տատանվում են 50-800 դոլարի սահմաններում. ապրանքանիշը նաև այլ բրենդերի և դիզայներների հետ պարբերաբար կոլաբորացիաներ կթողարկի:

Հագուստը վաճառվում է cdgcdgcdg.com կայքում, Comme des Garcons խանութներում, պեկինյան, լոնդոնյան, նոյւյորքյան և սինգապուրյան Dover Street Market-ում: Ճապոնիայի տարածքում 2 առանձին խանութներ կբացվեն, որոնցում ներկայացվելու է միայն այս գիծը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս