loader
Chanel-ը ճանապարհորդությանը նվիրված պարֆումների հավաքածու է թողարկել

Chanel-ը ճանապարհորդությանը նվիրված պարֆումների հավաքածու է թողարկել

Chanel-ը 3 նոր բույրերից բաղկացած The Les Eaux De Chanel հավաքածու է թողարկել, որը ոգեշնչված է 3 տարբեր քաղաքներով, որոնք կապված են նորաձևության տան հիմնադիր Կոկո Շանելի կյանքի և բրենդի պատմության հետ: Paris Deauville բույրի ստեղծման ժամանակ պարֆումեր Օլիվեր Պոլժը ցանկացել է փոխանցել «քաղաքային կյանքի անցուդարձից փախուստի» մթնոլորտը. Դովիլը փոքրիկ կուրորտային նորմանդական քաղաք է, որում 1913 թվականին Շանելը բացել է իր առաջին բուտիկը: Պարֆումի կոմպոզիցիայում են ռեհանի, վարդի, հասմիկի և ցիտրուսի նոտաները:

Paris-Biarritz բույրը նվիրված է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող կուրորտին. 1915 թվականին Շանելը  Բիարիցում բացել է Chanel-ի առաջին նորաձևության տունը: Բույրի հիմնական նոտաներն են գրեյպֆրուտը, մանդարինն ու նարդոսը: Paris-Venise պարֆումը կապված է մի քաղաքի հետ, որտեղ Շանելը հաճախ է ուղևորվել ոգեշնչման համար. «վենետիկյան» բույրի հիմքը «Արևելյան էքսպրեսն» է, որը տեղաշարժվում է Փարիզի և Վենետիկի միջև, ինչպես նաև իտալական քաղաքի ճարտարապետությունը:

Կոմպոզիցիայում են ամբրան, վանիլը, տոնկայի պտուղները և խորդենին: The Les Eaux De Chanel հավաքածուն վաճառքում կլինի հունիսին:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս