loader

Committed. Mango-ն թողարկել է նոր կապսուլային էկոհավաքածուն (տեսանյութ)

Mango-ն թողարկել է չորրորդ Committed կապսուլային էկոհավաքածուն, որի հագուստը պատրաստված է վերամշակված բրդից, օրգանիկ բամբակից, վիսկոզից և Tencel բիոքայքայվող մանրաթելից՝ լիոցելից:

Հավաքածուի ոգեշնչման աղբյուրը հօգուտ հանգստության քաոսից հրաժարվելն է: Հավաքածուի դեմքն է հոլանդացի նկարիչ և նկարչուհի Սասկիա դը Բրաուն է: Լուսանկարներում նա իսպանական Պիրենեյների Այգուես-Տորտես արգելանոցում հանդես է եկել մինիմալիստական զգեստներով և տղամարդկանց կարի տաբատային կոստյումներով: Սասկիայի ընտրությունը պատահական չէ, քանի որ նկարչուհին իր ստեղագործություններում լուսանկարչություն,գրաֆիկա և ռեդի-մեյդի էլեմենտներ է օգտագործում:

Իր արտ-օբյեկտներում մոդելը հետազոտում է տարածության, ժամանակի և տրանսֆորմացիայի հասկացությունները: Նրա գաղափարներն ու հայացքներն արտահայտվում են վերամշակված նյութերի, փողոցային աղբի և պատահաբար գտած առարկաների օգտագործման մեջ, որոնք դը Բրաուն երկրորդ կյանք է պարգևում:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս