loader
Craig Green-ի ձմեռային գովազդային արշավը

Craig Green-ի ձմեռային գովազդային արշավը

Բրիտանացի դիզայներ Քրեյգ Գրինը թողարկել է իր համանուն բրենդի ձմեռային գովազդային արշավը: Նկարահանման համար Գրինը 13 մետր բարձրությամբ փայտից և լատեքսից քամու ջրաղացներ է ստեղծել և դրանք տեղադրել է ծովի մոտ գտնվող ժայռերին: Յուրաքանչյուր ջրաղացի ներոսում պրոպելեր է տեղադրված, որը ստիպում է դրանց շարժվել: Կադրերն արվել են 4 օրվա ընթացքում, օրվա տարբեր ժամերին:

«Ես միշտ հետաքրքիր եմ համարել ջրաղացներին որպես մի բան, որն անցյալում կենսական կարևորագույն արդյունաբերական մեքենա էր, որը հիմնված է բնության ուժերի վրա: Այնուհետև, բազմաթիվ տարիների ընթացքում քամու ջրաղացները դարձել են առանց որևէ օգուտի մեխանիզմներ և վերածվել են իդիլիական բացահայտված տեսակների խորհրդանիշների: Այժմ շատերի համար քամու ջրաղացներն ու քամու էներգիան՝ ապագան են»,- պատմել է Գրինը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս