loader
Design Legend. B.zero մատանիի նոր տարբերակը

Design Legend. B.zero մատանիի նոր տարբերակը

Bulgari իտալական ոսկերչական տան վերջին նորույթը՝ B. Zero 1 Labyrinth լակոնիկ մատանիները: Նրանցում կարդացվում են 1999 թվականին թողարկված առաջին B. Zero 1 մատանիի հայտնի գծերը, որոնք կրկնում են հռոմեական Կոլիզեումի սիմետրիան: Սակայն, ամենակարևորն այն է, որ մատանիում պահպանվել է հռչակավոր ճարտարապետ Զահա Հադիդի ձեռագիրը:

1999 թվականին, երբ ստեղծվում էր B. Zero 1 հավաքածուն, սովորական բարակ մետաղյա գծի փոխարեն մատանիի դիզայնի հիմքում դրվել էր եռաչափը ձևը, ճարտարապետականը: Կենտրոնական լայն ժապավենը երկու կողմից շրջապատել են Bulgari կրկնակի լագատիպով երկու տափակ մատանիներ, և այս ամենն աննախադեպ նոր ոսկերչական էսթետիկա էր: Այդ պահից B. Zero 1-ը բազմաթիվ նոր ինտերպրետացիաներ է ապրել՝ 2015 թվականից ճարտարապետ Զահա Հադիդի ղեկավարությամբ: Այս անգամ դիզայները մատանիի կենտրոնական գծի օրիգինալ ձևը դեկոնստրուկտիվացրել է միահյուսվող պարույրներով, որոնք ոսկեգույն ալիքներ են հիշեցնում, և նրան նոր ուրվագծեր է հաղորդել: Bulgari կրկնակի լոգոտիպով երկու տափակ մատանիների միջև ամրացված Design Legend պարույրի ձևը, միաժամանակ, ճկուն է և կանոնավոր, հրաշալիորեն դինամիկա է փոխանցում, և այս մետաղական հյուսվածքը կենդանի ու շարժական տեսք ունի:

Bulgari-ի ամենաճանաչելի զարդերից մեկի մեջ իր դիզայներական վարպետությունը ներդնելով, Հադիդը մատանիի պարուրաձև ֆորմային իր ֆիրմային հոսքն է հաղորդել. մատանին հարմար է կանանց և տղամարդկանց, չի վիճում այլ զարդերի հետ և կարող է շղթայի կամ ապարանջանի կախոց դառնալ: Զարդը սպիտակ և վարդագույն ոսկուց է, տարբերակները հասանելի են ադամանդե պավեով: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս