loader
Diane von Furstenberg-ը հրաժարվել է բնական մորթուց

Diane von Furstenberg-ը հրաժարվել է բնական մորթուց

Diane von Furstenberg բրենդը դադարում է իր հավաքածուներում բնական մորթի օգտագործել: Ապրանքանիշը նաև սկսել է համագործակցել Միացյալ Նահանգների Կենդանիների պաշտպանության համայնքի և PETA կազմակերպության հետ:

«Եկել է փոխվելու և պատասխանատու դառնալու ժամանակը՝ դադարեցնելով խրախուսել հանուն նորաձևության կենդանիների սպանությանը: Մենք աջակցում ենք ավելի էթիկական և կայուն նորաձևության ինդուստրիային և մեր հաճախորդներին ինովացիոն այլընտրանքներ ենք տրամադրում: Սկսած 2019 թվականից, DVF-ը կաշի, մոհեր, անգորա կամ մորթի չի օգտագործելու»,- նշել է բրենդի գլխավոր տնօրեն Սանդրա Կամպոսը:

Նշվում է նաև, որ Diane von Furstenberg-ն, Նորաձև դիզայներների ամերիկյան խորհրդի (CFDA) հետ միասին, արդեն աշխատում է ԱՄՆ-ում նորաձևության ինդուստրիայի կայուն զարգացման մարտավարության վրա: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս