loader
«Dior en Diable». Dior-ը դիմահարդարման «դևական» հավաքածու է ներկայացրել

«Dior en Diable». Dior-ը դիմահարդարման «դևական» հավաքածու է ներկայացրել

Dior-ը «Dior en Diable» («Dior-ն ու Դևը») անվամբ դիմահարդարման աշուն-ձմեռ հավաքածու է թողարկել, որում մատտ ու փայլուն շրթներկեր, արծաթագույն, ոսկեգույն և բրոնզային հայլայթերներ, ստվերաներկերի պալետներ, հագեցած երանգների աչքերի ջրակայուն մատիտներ, եղունգների համար լաքեր, շուրթերի համար փայլփլուն փայլեր և կարմրաներկեր են ընդգրկվել: Ֆրանսիական նորաձևության տան կոսմետիկ գծի ղեկավար Փիթեր Ֆիլիպսը հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել է դիմահարդարման մեջ ծխային էլեմենտներից:

Նոր հավաքածուի միջոցների օգնությամբ կարելի է մի քանի դասական բյութի-կերպարներ ստեղծել՝ ցերեկային և երեկոյան: Սակայն, հավաքածուի դիմահարդարման գլխավոր էլեմենտը տարբեր երանգների օգնությամբ ստեղծված «սմոքի այսն» է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս