loader
Doernbecher Freestyle. Մանկական հիվանդանոցի պացիենտները Nike-ի համար կապսուլային հավաքածու են ստեղծել

Doernbecher Freestyle. Մանկական հիվանդանոցի պացիենտները Nike-ի համար կապսուլային հավաքածու են ստեղծել

Պորթլանդում Դոերնբեքեր մանկական հիվանդանոցի պացիենտները Nike-ի համար սպորտային կոշիկների 6 նոր մոդելներ են ստեղծել: Doernbecher Freestyle անվամբ կոլաբորացիան 2003 թվականից սկսած թողարկվում է ամեն տարի: Բրենդի այս բարեգործական նախագիծի շնորհիվ բուժհաստատությանը մոտ 20 մլն դոլար է փոխանցվել:

Այս տարի, սպորտային կոշիկների ստեղծմանը մասնակցել են տարբեր հիվանդություններով հիվանդ 6 երեխաները: Օրինակ՝ 16-ամյա Քրիստեն Բրաունը սրտի տրանսպլանտացիա է տարել, և դա հիմք է դարձել Nike Air Max 97 մոդելի սեփական տարբերակի ստեղծմանը. կողային մի հատվածում գրված է «SRVVR» (Survivor՝ «ողջ մնացածը»), մյուս հատվածը զարդարել են 5-18-16 թվերը՝ հաջող վիրահատության ամսաթիվը:

10-ամյա Քլոե Սվենտեկի մոտ շնչառական օրգանների ֆունկցիաների ծանր խախտում է (մուկովիսցիդոզ), ուստի Nike Air Force 1 Low քասթոմիզացված մոդելին նա տեղադրել է Breath («շնչել») և Cure («բուժել») բառերը:

11-ամյա Դոնովոն Դայնինը, մենինգոկոկային հազվադեպ ինֆեկցիայի ֆոնին, մի քանի ամպուտացիաներ է տարել, և նրա Air Jordan XV մոդելը ոգեշնչված է անիմեով՝ զարդարված է «վիշապի կաշվին» նմանվող սև զամշով և ոսկեգույն դետալներով: Հավաքածուն Nike-ի կայքում և բրենդի գործընկեր խանութներում կվաճառվի կլինի դեկտեմբերի 15-ից:

12-ամյա Փեյթոն Ֆենտրեսը շատ է սիրում «Չիկագո Քաբս» բեսյբոլային թիմը և 2016 թվականին Լիգայի մրցարշավում նրանց հաղթանակին է նվիրել Nike Zoom Fly SP մոդելի իր տարբերակը:

12-մայա Ջոուի Բեյթսուն Nike SB Dunk Pro Low մոդելը ստեղծելիս ոգեշնչված էր սիրելի խաղալիքով՝ կրիայի արձանիկով, որը գնվել է Հավայիներում. Կոշիկներին հայտնվել է, սակայն, տղայի կողմից սիրված հավի սիլուետը:

9-ամյա Այդեն Բարբերն Nike Air Max 270 մոդելի իր դիզայնը նվիրել է եղբորը, ով այժմ ծառայում է բանակում. կոշիկներին առկա է «Always Believe» («Միշտ հավատա») գրությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս