loader
Դրիս վան Նոթենը վաճառել է սեփական բրենդի բաժնետոմսերը

Դրիս վան Նոթենը վաճառել է սեփական բրենդի բաժնետոմսերը

Վերջին անկախ դիզայներներից մեկը՝ Դրիս վան Նոթենը վաճառել է սեփական բրենդի բաժնետոմսերի մեծ մասը Puig իսպանական խմբին, որի կազմում են nina Ricci, Carolina Herrera և Paco Rabanne բրենդերը:

Այսպիսով, իսպանական ընկերությունը վան Նոթենի հետ դառնալու է գլխավոր բաժնետեր. դիզայներին պատկանում է բաժնետոմսերի մեծ մասը: Հայտնի է, որ վան Նոթենը մնալու է կրեատիվ տնօրենի պաշտոնում և բրենդի տնօրենների խորհրդում:

«Ես իմ ընկերության համար ուժեղ գործընկեր էի փնտրում, որն աճեցրել եմ 30 տարուց ավել: Երջանիկ եմ, որ Անտվերպենն ու իմ թիմը մնալու են որպես ընկերության միջուկ: Մենք պատրաստ ենք միասին կյանքի կոչել մեր երազանքները»,- սեփական բրենդի բաժնետոմսերի մասը վաճառելու մասին լուրը մեկնաբանել է դիզայները: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս