loader
Ecole de l’Amour. Gucci-ն սեփական կրթական ծրագիր է թողարկել

Ecole de l’Amour. Gucci-ն սեփական կրթական ծրագիր է թողարկել

Gucci իտալական նորաձևության տունը Ecole de l’Amour (School of Love) վերնագրով նոր կրթական ծրագիր է թողարկել, որում կարող են մասնակցել բրենդի աշխատակիցներն ու նորաձևության ինդուստրիայի հետ իրենց կյանքը կապել ցանկացողները: Ուսուցումն անցկացվելու է Միլանում:

Ծրագրում 3 տարբեր կուրսեր են տնդգրկվել. Craftsmanship School-ը ստեղծված է Gucci ArtLab էքսպերիմենտալ ստեղծագործական լաբորատորիայի հիման վրա և նախատեսված է 18-26 տարեկան ունկնդիրների համար, նվիրված է դիզայնին և կաշվե ապրանքների արտադրությանը, Factory School-ը կենտրոնացած է կավի հետ աշխատանքի բարդ և սպեցիֆիկ արհեստական հմտությունների վրա, իսկ Technical Academy-ն պատմելու է ինդուստրիայի մեջ նոր տեխնոլոգիայի ներդրումներին: Gucci-ն նաև նախատեսում է միայն կոշիկների արտադրության մասին կուրսեր թողարկել:

«Gucci-ի ժառանգությունը կայանում է այդ թվում նաև մարդկանցից և նրանց գիտելիքներից: Ուսուցումը մեր աշխատակիցների գիտելիքների և մեր ապրանքների որակի բարելավման համար ամենահզոր գործիքն է»,- նշել է Gucci-ի գլխավոր տնօրեն Մարկո Բիզարին: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս