loader
Fendi-ն մեկնարկել է (Fila) գոտի-պայուսակի նախապատվերը

Fendi-ն մեկնարկել է (Fila) գոտի-պայուսակի նախապատվերը

Fendi-ն մեկնարկել է աշուն-ձմեռ 2018/2019 հավաքածուից գոտի-պայուսակի նախապատվերը, որում բրենդի լոգոտիպը ամբողջությամբ կրկնում է Fila իտալական սպորտային ապրանքանիշի լոգոտիպի ձեռագիրը: Թվում էր, թե Louis Vuitton x Supreme կոլաբորացիայից հետո դժվար կլիներ որևէ նոր թրենդով զարմացնել, սակայն այս պայուսակը արժանի է ուշադրության:

Լյուքսային նորաձևության տներն այսօր հաճախ են համագործակցում փողոցային ապրանքանիշների հետ, սակայն այս կոլաբորացիան նաև հետաքրքիր է նրանով, որ նրա ստեղծման համար Fendi-ն հրավիրել է նկարիչ Ռեյլիին, ով Instagram-ում նրանց լոգոտիպերով մեմերի հեղինակն է (ով նաև սպասել է բրենդի կողմից դատական հայցի):

Պայուսակը պատրաստված է այծի կաշվից և 1,190 դոլար արժե: Նախապատվերը հասանելի է Fendi-ի պաշտոնական կայքում: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս