loader
«Fresh Leaves». Levi's x Justin Timberlake համատեղ հավաքածուն

«Fresh Leaves». Levi's x Justin Timberlake համատեղ հավաքածուն

Երգիչ Ջասթին Թիմբերլեյքը և Levi’s ապրանքանիշը ներկայացրել են «Fresh Leaves» համատեղ հավաքածուն, որի ոգեշնչման աղբյուրը երաժշտության հանդեպ երգչի և դերասանի սերն է: Բրենդի դիզայներների թիմի հետ միասին, Թիմբերլեյքը վերաիմաստավորել է բրենդի կուլտային մոդելները՝ անսպասելի դետալներ, գույներ, պրինտեր և սիլուետներ ավելացնելով:

«Հագուստը նույնքան կարևոր է կատարողի և նրա ստեղծագործական գործընթացի համար, որքան երաժշտությունը: Levi's-ի այս հավաքածուն երկրպագուների հետ իմ կյանքի փորձով կիսվելու փորձն է»,- ասել է երգիչը:

Կոլաբորացիայի հետ աշխատելու ժամանակ Թիմբերլեյքը Eureka Innovation Lab լաբորատորիա, Levi's-ի արխիվ և Haus of Strauss լոսանջելեսյան շոուռում է այցելել:  Հավաքածուի մեջ Levi's 501 Slim Taper ջինսերի մի քանի վարիացիաներ, Trucker բաճկոններ, բամբակյա շապիկներ, դենիմից և ֆլանելից վերնաշապիկներ, հուդիներ ու գլխարկներ են ընդգրկվել: Եվս մեկ կարևոր նմուշը կամուֆլյաժային բաճկոնն է, որի պրինտը ստեղծված է Project FLX լազերային նորագույն տեխնոլոգիայի օգնությամբ:

«Մենք միանգամից ընդհանուր լեզու գտանք Ջասթինի հետ՝ ախատելով մոդելների վրա, որոնցում սովորականը համադրվում է անսովորի հետ: Նրա յուրաքանչյուր երգի հետևում կանգնած պատմություններով ոգեշնչվելով, մենք որոշել ենք հավաքածուի մեջ դասական նյութեր և պրինտեր օգտագործել՝ վանդակ, կամուֆլյաժ, ֆլանել, շերփա և դենիմ, և նրանցից նույն ճանաչելի մոդելներ ստեղծել, սակայն փողոցային ոճի էլեմենտներով և ժամանակակից դետալներով»,- նշել է Levi Strauss & Co. հավաքածուների դիզայնի մշակման բաժնի ղեկավար Կարին Հիլմանը:

Levi's x Justin Timberlake հավաքածուն վաճառվում է բրենդի համաշխարհային խանութներում, պաշտոնական կայքում և ապրանքանիշի գործընկեր-խանութներում:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս