loader
Goop-ի համար Գվինեթ Փելթրոուի կահույքի առաջին հավաքածուն

Goop-ի համար Գվինեթ Փելթրոուի կահույքի առաջին հավաքածուն

Դերասանուհի Գվինեթ Փելթրոուի Goop բրենդը կահույքի և տան համար ապրանքների դեբյուտային հավաքածու է թողարկել, որը հագեցած է Իտալիայի անցած դարամիջի և մոդերնիզմի ոճաբանությամբ: Փելթրոուի խոսքերով, իրերը Կալիֆոռնիայում նրա առանձնատան ինտերիերն են հիշեցնում, կապված են դերասանուհու ճանապարհորդությունների և ժամանակի հետ, որը նա անց է կացրել Լոնդոնում:

Հավաքածուից դերասանուհու ամենասիրելի առարկան Curvo վելվետային բազմոցն է, որը ներկայացված է բաց-մոխրագույնով և վարդագույնով: Առաջին հավաքածուի մեջ են ընդգրկվել Quattro բազմոցը, Mod կոմոդը, La Strizza նստարանը, Belsize փայտե տաբուրետները, Pimlico պահարանը:

Գվինեթ Փելթրոուից ինտերիերը կարելի է լրացնել հայելիներով, գորգերով, բարձերով, սպասքով: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս