loader
Greenpeace-ը հայտարարել է ամենաէկոլոգիական նորաձև բրենդերի անունները

Greenpeace-ը հայտարարել է ամենաէկոլոգիական նորաձև բրենդերի անունները

Greenpeace-ը հաշվետվություն է հայտարարել, որում պատմել է ամենաէկոլոգիական նորաձև բրենդերի և ընկերությունների մասին: Կազմակերպությունը ձգտում է մոտիվացնել հագուստ արտադրողներին դադարել վնասակար քիմիկատներ օգտագործել և արտադրության բոլոր էտապներում նրանց ածանցյալները, ուշադրություն դարձնել ոչ միայն երջնական արտադրանքին: Նպատակը՝ մինչև 2020 թվականը հասնել այս ամենին: Greenpeace-ն այս գործընթացը «դետոքս» է անվանել:

Նախագծի գոյության ընթացքում Greenpeace-ի հետ սկսել են համագործակցել մոտ 80 բրենդեր, որոնց թվում են. Puma, Nike, adidas, Primark, H&M, Levi’s, G-Star Raw, Inditex, Benetton, Fast Retailing: Լյուքսային ապրանքանիշներից կազմակերպության հետ համագործակցելու համաձայնություն են տվել դեռևս միայն Valentino-ն և Burberry-ն: Հաշվետվության հեղինակներից մեկի՝ Քրիստեն Բրոդեի խոսքերով, «դետոքսիկացիային» չմիանալու լյուքսային բրենդերի ցանկությունն անակնկալ էր նրա և նախագծի ողջ թիմի համար:

Նրանք սպասում էին, որ նման պահվածք կցուցաբերեն մասս-մարկետի ներկայացուցիչները, սակայն արդյունքը հակառակ էր: Greenpeace-ի աշխատակիցները նշում են նաև, որ ծրագրում գրանցված բրենդերի 72%-ը արդեն տրամադրել են կամ համաձայնել են տրամադրել հագուստի արտադրության տարբեր էտապներում նրանց մատակարարների ցուցակները: Հաշվետվությունն ամբողջությամբ այստեղ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս