loader

Gucci-ի բուտիկների ցուցափեղկերում «կենդանի» պատկերներ են հայտնվել (տեսանյութեր)

Gucci-ն իր բուտիկների ցուցափեղկերը ձևավորելու համար հրավիրել է նկարիչ Իգնասի Մոնրեալին, ով բրենդի գարնանային արշավի հեղինակն է, որը ոգեշնչված է Բոսխի «Դրախտային վայելքների այգով», Յան վան Էյկի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարով» և Նիդեռլանդներում Վերածննդի դարաշրջանով:

Արշավը Gucci Hallucination անվանումն է ստացել, իսկ ցուցափեղկերը նրա շարունակությունն են դարձել: Բուտիկների ցուցափեղկերում էկրաններ են տեղադրել, որոնցում ցուցադրվում են նկարչի անիմացված կտավները. հերոսները շարժվում են , նրանց հագուստի վրայի փայլերը փայլում են, տերևները խշխշում են քամուց, իսկ ցուցադրման անկյունն անընդհատ փոխվում է:

Ցուցափեղկերի վրայի տիպերը ցանկացողներին թույլ են տալիս ներբեռնել դուր եկած պատկերները և Մոնրեալի աշխատանքների կատալոգը:

Տեսանյութերը դիտեք հետևյալ հղումներում.

https://www.instagram.com/p/Bfs8FJ1niZ6/?taken-by=gucci

https://www.instagram.com/p/BftRhQcHPIR/?taken-by=gucci

https://www.instagram.com/p/BftkgUXH48p/?taken-by=gucci  

https://www.instagram.com/p/Bfv3Uv6Hxww/?taken-by=gucci

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս