loader
Gucci-ի վաճառքները 40%-ով աճել են

Gucci-ի վաճառքները 40%-ով աճել են

Kering նորաձև կոնցեռնը հրապարակել է 2017 թվականի վաճառքների մասին տվյլաները՝ այն ընկերության գոյության ողջ պատմության մեջ ամենաեկամտաբերն է եղել: Kering-ի կազմում այնպիսի բրենդերն են, ինչպիսիք՝ Balenciaga, Gucci, Saint Laurent և Bottega Veneta:

BoF-ը նշում է, որ Kering-ին հաջողություն է բերում Gucci-ի զարգացումը, և որպես ապացույց «How Gucci growth is driving Kering's record result» («Ինչպես է Gucci-ի զարգացումն ազդում Kering-ի ռեկորդային արդյունքների վրա») վերնագրով գրաֆիկ է կազմել: Պատկերում 2015-2017 թվականներին Gucci-ի և Kering-ի եկամուտների աճի մասին տվյալներն են:

Պաշտոնական տվյալների համաձայն, Gucci-ի վաճառքները Kering-ի կազմում բոլոր լյուքսային բրենդերի եկամուտի 57% և ընկերության օպերացիոն եկամտի 73%-ն են կազմել: «Gucci-ի աճը կշարունակվի նաև 2018 թվականին, և այն կշարունակի շուկայում բարձրացնել իր բաժնեմասը»,- տվյալները մեկնաբանել է լյուքսային ապրանքների ոլորտի անալիտիկ Մարիո Օրտելլին: Ամբողջական նյութն այստեղ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս