loader

Gucci-ի զարդերի և ժամացույցների նոր գովազդային արշավը (տեսանյութ)

Ժամացույցներին և զարդերին նվիրված Gucci իտալական բրենդի գովազդային արշավի գլխավոր հերոսուհին է 88-ամյա կինոդերասանուհի Թիփի Հեդրենը, ով հայտնի է Ալֆրեդ Հիչկոկի  «Թռչունները» և «Մառնի» ֆիլմերից: Բացի այդ, Հեդրենը հայտնի դերասանուհի Մելանի Գրիֆիթի մայրն է և դերասանուհի Դակոտա Ջոնսոնի տատիկը:

Գովազդային արշավում Հեդրենը հանդես է եկել խորհրդավոր բախտագուշակի դերում: Նա հանդես է եկել մոմերի և ամենատարբեր հնաոճ իրերով շրջապատված՝ երիտասարդ մոդելներ Վիկտորիա Շոնսին, Էմիլի Անքլսին, Թոմ Էթոն Մուռին և Տեքս Սանտոս-Շուին ապագան կանխագուշակելով: Լոս Անջելեսում անցկացրած նկարահանումների հեղինակը ամրիկացի լուսանկարիչ Քոլին Ջոջսոնն է: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս