loader
Helmut Lang-ը վերաթողարկում է 90-ականների իր դենիմը

Helmut Lang-ը վերաթողարկում է 90-ականների իր դենիմը

Helmut Lang ամերիկյան բրենդը վերածնում է 90-ականներից դենիմի արխիվային հավաքածուն, որի մոդելները կատարված են դեկոնստրուկցիայի տեխնիկայում, Էդ Թեմփլթոնի կողմից նկարահանված արշավում կենդանանում են երիտասարդ սքեյթֆորդիստուհիների վրա:

Հավաքածուի մեջ դասական երանգների ջինսեր են ընդգրկվել՝ ինդիգո, սև, կարմիր, ինչպես նաև նոր մոդելներ, որոնք նախատեսված են կանացի և տղամարդկանց կազմվածքներին գեղեցիկ նստելու համար:

Հուդիներին և շապիկներին հասցված է «L'Apocalypse Joyeuse» գրությունը (1986 թվականին փարիզյան Պոմպիդու կենտրոնում այսպես էր կոչվում ցուցահանդեսը, որին Հելմուտ Լանգն անցկացրել է իր առաջին ցուցադրությունը): Հագուստները վաճառվում են բրենդի կայքում և մի քանի օֆլայն-խանութներում: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս