loader
Highsnobiety-ն սնիքեր-ինդուստրիայում կանանց ապագայի մասին փոդքասթ է թողարկել

Highsnobiety-ն սնիքեր-ինդուստրիայում կանանց ապագայի մասին փոդքասթ է թողարկել

Highsnobiety կայքի թիմը փոդքասթ է թողարկել, որում քննարկել է սնիքեր-ինդուստրիայում կանանց ապագան: Ձայնագրության մեջ մասնակցել են բրենդ-կոնսուլտանտ Ջազերայ Ալեն-Լորդը և Married to the Mob ամերիկյան streetwear-ապրանքանիշի հիմնադիր Լիա ՄակՍուինին: Փոդքասթի հաղորդավարներ Ջեֆ Կարվալիոյի, Նոա Թոմասի և Ջիան ԴեԼեոնի հետ միասին, նրանք քննարկում են սպորտային ընկերություններում կանանց և Nike-ի շտաբ-գրասենյակում գենդերային դիսկրիմինացիայի սկանդալի մասին, որի արդյունքում ընկերության բազմաթիվ առաջատար մասնագետները հեռացվել են աշխատանքից:

Հիշեցնենք, որ The New York Times-ի լրագրողները հարցում են կատարել Nike-ի ավելի քան 50 աշխատակիցներին և ետազոտել են կադրերի բաժնում բողոքներով փաստաթղթերը, որի արդյունքում հայտնի է դարձել տղամարդ-կոլեգաների կողմից կանանց հանդեպ պաշտոնական դիրքի չարաշահման, դիսկրիմինացիայի և  բազմաթիվ վիրավորանքների մասին: Բացի այդ, նրանք կիսվել են Վիրջիլ Աբլոյի և IKEA-ի, ինչպես նաև Palace սքեյթ-բրենդի համար Յուրգեն Թելերի լուքբուքը, իսկ Նոա Թոմսոնը պատմել է Մոնրեալ կատարած այցելության մասին, որի շրջանակներում նա ներկա է գտնվել Ssence ռիթեյլերի նոր ֆլագմանային խանութում: Փոդքասթը հասանելի է այստեղ։
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս