loader
IKEA-ն մեղադրվում է սեքսիզմի մեջ

IKEA-ն մեղադրվում է սեքսիզմի մեջ

Facebook-ի օգտատերերը ռուսական IKEA-ին սեքսիզմի մեջ են մեղադրել, շան մասնակցությամբ կատակային լուսանկարով փոսթ անելու և «նրա մեքենան պատահաբար քերծելու կամ հողաթափիկները կրծելու» դեպքում խորհուրդներ տալու համար:

Մասնավորապես, փոսթում խորհուրդ են տալիս մուրաբայով փքաբլիթներ պատրաստել, սեղանին դնել Goddag-ը և խուսափել «Սիրելիս, մենք պետք է խոսենք» բառացակապցությանը: Փոսթը խմբում հայտնվել է հոկտեմբերի 16-ին, մի քանի օր հետո ընկերությունը մեկնաբանության մեջ գրել է, որ փոսթը բացառապես հումորային բնույթ է կրում, այնուհետև հեռացրել է հաղորդագրությունը:

Օգտատերերը տեքստում կնոջ և շան համեմատություն են տեսել, ինչպես նաև կենցաղային սեքսիզմի դրսևորում: Մեկնաբանողներից շատերը հույս են հայտնել, որ ընկերությունը ներողություն կխնդրի, ենթադրություններ կանի և աշխատանքից կհեռացնի փոսթի հեղինակին: Այդուհանդերձ, ոմանք նշում են, որ սա պարզապես կատակ է, որին պետք չէ այդքան լուրջ մոտենալ: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս