loader
Կարոլինա Հերերան հեռանում է Carolina Herrera-ից

Կարոլինա Հերերան հեռանում է Carolina Herrera-ից

New York Times-ը Carolina Herrera բրենդի հիմնադիր և կրեատիվ տնօրեն Կարոլինա Հերերայի ընկերությունից հեռանալու մասին էքսկլյուզիվ նյութ է հրապարակել, ըստ որի, փետրվարի 12-ին դիզայները հեռանում է ընկերությունից:

Հերերան բրենդում 37 տարի է աշխատել. հայտնի է, որ բրենդում կրեատիվ տնօրենի պաշտոնը կզբաղեցնի դիզայների կրեատիվ կոնսուլտանտ Ուես Գորդոնը:

Փետրվարի 13-ից, Հերերան կդառնա սեփական բրենդի միջազգային ամբասադորը: «Մի ասեք, որ ես հեռանում եմ: Ես չեմ հեռանում՝ ես առաջ եմ շարժվում»,- նշել է 79-ամյա դիզայները:

The New York Times-ի համար Կարոլինա Հերերան նկարահանվել է Ուես Գորդոնի հետ:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս