loader

Կայա Գերբերը Omega-ի De Ville Tresor հավաքածուի դեմքն է դարձել (տեսանյութ)

Omega ժամացույցային բրենդը De Ville Tresor նոր ժամացույցային հավաքածու է թողարկել, որում ադամանդներով զարդարված պողպատից և ոսկուց բարակ կորպուսներո, կաշվե կամ տեքստիլային ապարանջաններով, «Her Time» դիզայնով հետնամասային հայելապատ կափարիչով, հռոմեական թվերով ու ծաղկաձև կարմիր կերամիկական լարման գլխիկով 10 դասական մոդել է ընդգրկվել: Կորպուսից ու ապարանջանից բացի, կարելի է ընտրել նաև ժամանակացույցի գույնը՝ սև, սպիտակ, կապույտ, կաթնա-արծաթագույն, բեժ կամ մարգարտափայլ:

Շվեյցարական տան De Ville Tresor հավաքածուի դեմքն է Կայա Գերբերը, ով Omega-ի ամբասադորն է 2017 թվականից: Արշավի նկարահանումներն անցել են Կալիֆոռնիայում, սև-սպիտակ լուսանկարների հեղինակը Փիթեր Լինդբերգն է: Կադրերում Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը հանդես է եկել տաբատային կոստյումով և սպիտակ շապիկով, աթոռին նստած: Միակ աքսեսուարը Omega-ի նոր ժամացույցներն են:

«Ինձ ձգում է դասական ոճը, և, իմ կարծիքով, Tresor հավաքածուն տարբերվում է հենց նման վինտաժային տեսքը, սակայն արտահայտված ժամանակակից ակցենտով: Հրաշալի ժամացույցներ են, և ես սիրում եմ դրանք կրել»,- խոստովանել է Գերբերը:

Առաջին Tresor ժամացույցները հայտնվել են 1949 թվականին, որոնց առանձնահատկությունը իր բճշգրտությամբ և լակոնիկ դիզայնով հայտնի դարձած կալիբրն էր: 2014 թվականին Omega-ն ներկայացրել է մոդելի թարմացված տարբերակը: De Ville Tresor նոր հավաքածուն ապրանքանիշի ոգու և ժամանակակից կանացիության արտացոլումն է:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս