loader
Khaki Field Mechanical 38. Hamilton-ը ժամացույցների նոր մոդել է թողարկել

Khaki Field Mechanical 38. Hamilton-ը ժամացույցների նոր մոդել է թողարկել

Hamilton ժամացույցային բրենդի Khaki Field Mechanical 38mm մոդելը թողարկվել է միագամից 2 տարբերակով՝ մատտ սև ժամանակացույցով, սպիտակ լումիսցենտային թվերով ու պիտակով, ավազահոսքային մշակմամբ պողպատե մատտ կորպուսով, մաշվածության դեմ կայուն խակի ապարանջանով և շագանակագույն մատտ ժամանակացույցով, սլաքներով, թվերով ու ավազագույն պիտակներով ու տոնին համապատասխան ապարանջանով:

Կորպուսը պատրաստված է չժանգոտվող պողպատից, իսկ ձեռքի լարմամբ մեխանիզմն ունի ավելի թեթև կոնստրուկցիա:

Khaki Field հավաքածուն, ի սկզբանե, նախատեսված էր բանակի համար, ուստի մշակվել է զինծառայողների պահանջներին համապատասխան: Նոր մոդելում վերստեղծված են 1940-ականներին թողարկված պատմական մոդելի բոլոր առանձնահատկությունները. ժամացույցների առաջին տարբերակը հայտնի էր լարման գլխիկի առաջադրման ժամանակ վայրկյանային սլաքի կանգ առնելու ֆունկցիայով, ինչը զինվորներին թույլ էր տալիս անթերի ճշգրտությամբ սինքրոնացնել իրենց ժամացույցները: Հիշեցնենք, որ Hamilton ընկերությունը հիմնադրվել է 1892 թվականին ամերիկյան Պենսիլվանիա նահանգի Լանկաստեր քաղաքում, և ինովացիոն դիզայնի շնորհիվ բրենդի ժամացույցները բավականին պոպուլյար են Հոլիվուդում, ինչը վկայում է տարբեր մոդելներիպատկանելությունը ավելի քան 450 ֆիլմերի հերոսներին: Բրենդը հպարտ է նաև իր ավիացիոն պատկառելի ժառանգությամբ:

Hamilton-ը նաև Swatch Group-ի անդամ է:  
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս