loader
Lanvin-ը կրկին վաճառել են

Lanvin-ը կրկին վաճառել են

Fosun International չինական ընկերությունը գնել է Lanvin ֆրանսիական բրենդը և նրա զարգացման վրա 100 մլն եվրո է ներդնելու: Չինական կոնցեռնը առաջ է անցել Myhoola քաթարյան ընկերությանը՝ Valentino-ի և Balmain-ի ներդրողին:

2016 թվականին  Lanvin-ի վաճառքներն ընկել են 23%-ով (18 մլն եվրո), իսկ 2017-ին՝ 30%-ով (27 մլն եվրո): Միջոցների անբավարարության պատճառով, այս տարի Lanvinն իր ցուցադրությունը փոխարինել է շնորհանդեսով:

Դատարանի որոշմամբ, Lanvin-ը նաև պարտավոր է  նախկին կրեատիվ տնօրեն Ալբեր Էլբազին 10 մլն եվրո վճարել. Դիզայները բրենդը լքել է 2015 թվականին և, պայմանագրի ավարտից առաջ աշխատանքից ազատվելու համար, դատական հայց է ներկայացրել: Էլբազն ու ընկերությունը համաձայնության են եկել 2017 թվականին: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս