loader
Lash Slick. Glossier-ը վեգանների համար տուշը վեգանական չէ

Lash Slick. Glossier-ը վեգանների համար տուշը վեգանական չէ

Glossier ամերիկյան կոսմետիկ բրենդը թողարկել է իր առաջին տուշը: Ապրանքանիշի կայքում Las Slick-ը նկարագարվում է որպես իդեալական միջոց ամենօրյա դիմահարդարման համար, որն ընդգծում է թարթիչների բնական տեսքը, կոնդիցիոնացնում և երկարացնում է դրանց: Բացի այդ, այն հիպոալերգիկ է և պարաբեններ ու բույր չի պարունակում:

The Cut կայքի թիմը նշում է, որ կայքում և պրես-ռելիզներում տուշն անվանվել է վեգանական, սակայն պարզվել է, որ միջոցի բաղադրության մեջ գոյություն ունի մեղրամոմը, ինչն այն կենդանական է դարձնում: Այժմ Glossier-ը հետ է վերադարձնում մի շարք դժգոհ հաճախորդների կողմից գնված տուշի դիմաց գումարը:

«Մենք հասկանում ենք, որ, եթե դուք իմանայիք, ապա, ամենայն հավանականությամբ, չէիք գնի Lash Slick-ը: Միջոցն արդեն ճանապարհին է, սակայն մենք, այնուամենայնիվ, ներողություն ենք խնդրում պատճառած հիասթափության և անհարմարությունների համար, որոնք դուք կարող եք զգալ»,- նշվում է ապրանքանիշի աջակցման կենտրոնի ծառայության նամակում: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս