loader
L’Officiel. Լանա Դել Ռեյը պատասխանել է հայտնիների հարցերին

L’Officiel. Լանա Դել Ռեյը պատասխանել է հայտնիների հարցերին

L'Officiel ամսագրին տված հարցազրույցում երգչուհի Լանա Դել Ռեյը պատասխանել է իր ճանաչված երկրպագուների հարցերին՝ Ալեսանդրո Միկելեի (Gucci), Յոկո Օնոյի և Ջոն Լենոնի որդու, Քիմ Քարդաշյանի, Grimes-ի, Քորթնի Լավի և այլոց: 

Քարդաշյանը Դել Ռեյին հարցրել է, թե ինչով նա կզբաղվեր, եթե երաժշտություն չգրեր: Երգչուհին պատասխանել է, որ կարող էր լինել դոուլա՝ ծննդաբերության ժամանակ պրոֆեսիոնալ ասիստետ, կամ կաշխատեր երեխաների հետ, սակայն խոստովանել է, որ սնունդ պատրաստել չգիտի:

Քորթնի Լավի համար Դել Ռեյը կազմել է սիրելի երգերի ցուցակը. Hole- «Celebrity Skin», The Flamingos- «I Only Have Eyes for You», Migos- «Bad and Boujee», A$AP Rocky- «L$D», Simon & Garfunkel- «Scarborough Fair», Janis Joplin- «Mercedes Benz», The Eagles- «Hotel California», Lou Reed- «Perfect Day»: Grimes-ը Լանային հարցրել է, թե արդյոք նա կցանկանա՞ր Մարս մոլորակ տեղափոխվել։ Երգչուհին պատասխանել է. «Ոչ, սատանան տանի: Դու ծիծաղո՞ւմ ես։ Խելագար: Ո՞վ է ընդհանրապես ցանկանում լքել Երկիր մոլորակը»:

Gucci-ի կրեատիվ տնօրեն Ալեսանդրո Միկելեն հետաքրքրվել է, թե ինչպես է Լանան ստեղծում իր «զարմանահրաշ վինտաժային աշխարհի» համար գաղափարները: Երգչուհին հիշել է հին սիրելի ֆիլմերի մասին, որոնք դիտել է դպրոցում՝ «Տեղ արևի տակ» և Նատալի Վուդի մասնակցությամբ ժապավենները:

Թոնի անունով երկրպագուն հարց է ուղղել, թե երգչուհին կցանկանար կինո նկարահանել: «Ես մտածում էի բայոփիկ գրել ինչ-որ մեկի մասին, ով երբեք գոյություն չի ունեցել: Գիտեք, ինձ խնդրում էին մյուզիքլ գրել, ինչը ես արդեն սկսել եմ անել: Այն Բրոդվեյի համար է: Ես կարող եմ այն ավարտել երկու կամ երեք տարվա մեջ»,- պատասխանել է Դել Ռեյը:

Ամբողջական հարցազրույցն այստեղ։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս