loader
«Logo». Nike x Vigil Abloh՝ հատուկ Սելենա Ուիլյամսի համար

«Logo». Nike x Vigil Abloh՝ հատուկ Սելենա Ուիլյամսի համար

Nike-ը ներկայացրել է սպորտային համազգեստ, որը Վիրջիլ Աբլոն հատուկ ստեղծել է հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի համար: Այս համազգեստով Ուիլյամսը հանդես կգա ԱՄՆ Թենիսի բաց առաջնությանը (U.S. Open), որը Նյու Յորքում կանցկացվի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 9-ը: Ուիլյամսի համար դիզայները ստեղծել է տյուլից կիսաշրջազգեստով, Nike լոգոտիպով և «Logo» ճանաչելի ոճաբանությամբ գրությամբ մեկ թևով սև զգեստ: Թենիսիստուհու խոսքերով, զգեստի մեջ նա իրեն «միաժամանակ ուժեղ և կանացի» կին է զգում, իսկ ավելի շատ նրան դուր է եկել կիսաշրջազգեստը:

Ուիլյամսը խաղալու է Nike Court Flare քասթոմիզացված սպորտային կոշիկներով, իսկ քորթից դուրս կրելու է Աբլոյի կողմից ստեղծած սպորտային բաճկոնը: Այսպիսով ներկայացվում է Nike x Virgil Abloh սահմանափակ կապսուլային հավաքածուն, որում 2 զգեստ, կոնտրաստային դետալներով սև բաճկոն և «Queen» սպորտային կոշիկներ են ներառվել: Հավաքածուն վաճառվում է ԱՄՆ-ում Nike-ի ընտրված խանութներում. բաճկոնի արժեքը 900 դոլար է, զգեստի՝ 500 դոլար: Սպորտային կոշիկները վաճառքում կհայտնվեն այս տարվա ընթացքում: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս