loader
L'Oreal-ը կոսմետիկայի վիրտուալ թեստավորման ֆունկցիա է թողարկում

L'Oreal-ը կոսմետիկայի վիրտուալ թեստավորման ֆունկցիա է թողարկում

L’Oreal ընկերությունը կոսմետիկայի վիրտուալ թեստավորման ֆունկցիա է անոնսավորել, որի վրա աշխատել է ModiFace և Facebook ընկերությունների հետ միասին:

Հիշեցնենք, որ կանադական ModiFace-ը զբաղվում է լրացված իրականության տեխնոլոգիաների և բյութի-ինդուստրիայում արհեստական ինտելեկտի մշակմամբ, և վերջերս գնվել է L'Oreal-ի կողմից: Նոր ֆունկցիայի օգնությամբ, գնորդները կկարողանան վիրտուալ «հասցնել» ստվերաներկի կամ շրթներկի դուր եկած երանգը և ճշտել, արդյոք այն սազում է կամ ոչ: Ծառայությունը հասանելի կլինի L'Oreal-ին պատկանող բրենդերի պաշտոնական կայքերում, Facebook և Instagram հավելվածներում:

Սպասվում է, որ այն թույլ կտա բարձրացնել կոսմետիկայի օնլայն-վաճառքների մասը: Ֆունկցիայի պաշտոնական թողարկումը նախատեսված է օգոստոսի վերջին: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս