loader
Lush-ը հօգուտ տրանսգենդերների իրավունքների արշավ է թողարկել

Lush-ը հօգուտ տրանսգենդերների իրավունքների արշավ է թողարկել

Lush բրիտանական կոսմետիկ բրենդը #TransRightsAreHumanRights անվանումով նոր արշավ է թողարկել. 14 օրվա ընթացքում ԱՄՆ-ում և Կանադայում ավելի քան 250 խանութների ցուցափեղկերում վերարտադրվելու են տրանսգենդերների արտահայտություններ, ովքեր աշխատում են Lush-ում:

Ահա նրանցից մեկը. «Ես անհատականություն են, ոչ թե թրենդ»:

Հատուկ արշավի համար բրենդը «Inner Truth» («Ներքին ճշմարտություն») վաննայի համար պինդ յուղ է թողարկել: Վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Lush-ի գործընկեր բարեգործական կազմակերպություններին:

Բրենդը նախատեսում է մոտ 450,000 դոլար հավաքել: «Մենք ձգտում ենք ուշադրության հրավիրվել այն արգելքներին, որոնք տրանսգենդերային հասարակությունը հաղթահարում է ամեն օր: Նրանք միայնակ չեն կարողանում քայլել փողոցներով և չեն կարող աշխատանք գտնել: Սրանք խնդիրներ են, որոնց հետ տրանսգենդերային մարդիկ առնչվում են ամեն օր: Հավասարության հասնելու համար, մենք պետք է սկզբում մարդկանց պատմենք նման խտրականության մասին, որի հետ առնչվում են տրանսգենդերները»,- ասել է Lush-ի ներկայացուցիչ Կարլին Պիկարդը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս