loader
Matchesfashion x J.W. Anderson կոլաբորացիան

Matchesfashion x J.W. Anderson կոլաբորացիան

Հրապարակվել է Matchesfashion օնլայն-ռեթեյլերի համար  J.W. Anderson բրենդի տղամարդկանց հավաքածուի լուքբուքը: Հագուստները կրկնում են Անդերսոնի գարնանային հավաքածուի սիլուետները: Դիզայներն այն «տղամարդկության, ֆունկցիոնալության և դասական գեղեցկության հետ կապված տղայական ազատության» արտահայտում է անվանում:

«Սա առաջին անգամ է, երբ ոգեշնչված եմ  նրանով, որ ինքս ինձ ներդնում եմ ինձ համար նոր ու տարօրինակ արտադրանքի մեջ: Ինձ համար հավաքածուն, ինչպես իմ անձնական դիմանկարն է: Դրանք հագուստներին դիպչելուց առաջացած տակտիլային զգացմունքներ են: Սա այն է, թե ինչպես եմ ինքս ինձ տեսնում ամռանը և ով կուզենայի լինել ամռանը: Matchesfashion-ը հավանել է իմ գարուն-ամառ հավաքածուն, ուստի նրա հետ համագործակցությունը շատ սահմանափակ էր»,- պատմել է դիզայները:

Հագուստների ցանկում են լայն ջինսերն ու բամբակյա ազատ տաբատները, երկու տեսակի գործվածքներից սլոնգսլիվները, վզով թոփերը, ճամփորդական պայուսակները և սյուրռեալիստական պրինտերով հուդիները: Հավաքածուն հասանելի է Matchesfashion.com-ում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս