loader
Nike-ը Չիկագոյի եկեղեցին բասկետբոլային հրապարակի է վերածել

Nike-ը Չիկագոյի եկեղեցին բասկետբոլային հրապարակի է վերածել

Չիկագոյի Աստծո հայտնության եկեղեցին Nike-ի կողմից բասկետբոլային հրապարակի է վերածվել: Սպորտային բրենդի թիմը եկեղեցու շենքում խաղահրապարակ, մարզադահլիճ և հանդերձարան է ստեղծել՝ միաժամանակ, պատմական տեսքը պահպանելով:

Նախագծի գաղափարը Չիկագոյի երիտասարդության շրջանակներում սպորտը պոպուլարիզացնելն է: Հրապարակում դպրոցական բասկետբոլային թիմերի համար մարզումներ են անցկացվելու:

Աստծո հայտնության եկեղեցին կառուցվել է 1885 թվականին, իսկ 2011 թվականից դադարել է գործել իր սկզբնական նշանակությամբ: Անցած տարի քաղաքային իշխանությունները եկեղեցում սկսել են մշակութային և գեղարվեստական միջոցառումներ կազմակերպել: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս