loader
Off-White-ը Ժան-Միշել Բասկիայի աշխատանքների պրինտերով հավաքածու է թողարկել

Off-White-ը Ժան-Միշել Բասկիայի աշխատանքների պրինտերով հավաքածու է թողարկել

Off-White իտալական streetwear-բրենդը պատկերներով տղամարդկանց հավաքածու է թողարկել, որոնց հիմքը ամերիկացի նկարիչ-նեոէքսպրեսիոնիստ Ժան-Միշել Բասկիայի աշխատանքներն են:

«Ժան-Միշել Բասկիան Նյու Յորքի մշակույթում կարևորագույն կապող օղակ է և ամերիկացի այն նկարիչն է, ով Off-White-ի գոյության հիմքերն է դրել: Եվ, հավաքածուն նշում է այս փաստը»,- ասել է Off-White բրենդի հիմնադիր և կրեատիվ տնօրեն Վիրջիլ Աբլոն:

Հավաքածուի մեջ շապիկներ, վերնաշապիկներ, հուդիներ, չինոս-տաբատներ, ջինսեր և սմարթֆոնների պատյաններ են ընդգրկվել: Հավաքածուն վաճառվում է Off-White-ի կայքում և փարիզյան ու նյույորքյան խանութներում. Գները տատանվում են 440-1,330 դոլարի սահմաններում:

Բրենդի այլ խանութներում հավաքածուն կհայտնվի հունվարի 12-ից: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս