loader
Prada-ն մեղադրվում է ռասիզմի մեջ

Prada-ն մեղադրվում է ռասիզմի մեջ

Իրավաբան Չինիերե Էզին իր Facebook-ում հրապարակում է արել, որում Prada բրենդին մեղադրում է ռասիզմի մեջ: Պատճառը Pradamalia աքսեսուարների հավաքածուից կարմիր մեծ ուրթերով կապիկի ֆիգուրն է:

«Աֆրոամերիկյան մշակույթի և պատմության ազգային թանգարանում ցուցահանդեսից հետո, որը նվիրված էր բլեքֆեյսին, ես անցա Նյու Յորքում Prada խանութի կողքով և բախվել եմ բլեքֆեյսի նույն ռասիստական կերպարների հետ: Սա գրիմի տեխնիկա է, որը XX դարում կոմիկների կողմից օգտագործվել է սևամորթների երգիծական կերպարը ստեղծելու համար»,- հայտարարել է Էզին:

Իրավաբանի տեսակետը պաշտպանել են սոցցանցի օգտատերերը, ինչպես նաև @diet_prada հայտնի աքաունթը:

Prada Group-ը, իր հերթին, հայտարարությամբ է հանդես եկել, որում նշել է, որ խաղալիքների հավաքածուի մեջ ներկայացված են երևակայական արարածները, առանց իրական աշխարհի որևէ հղումների: «Մենք դատապարտում ենք ռասիզմի և ռասիստական պատկերի ցանկացած կերպերը: Մենք նախատեսում ենք ցուցափեղկերից հեռացնել իրարամերժ պերսոնաժներին և հանել դրանք վաճառքից»,- ասել են բրենդի ներկայացուցիչները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս