loader
Pradamalia. Prada-ի աքսեսուարային սուրբծննդյան հավաքածուն (տեսանյութ)

Pradamalia. Prada-ի աքսեսուարային սուրբծննդյան հավաքածուն (տեսանյութ)

Prada-ն թողարկել է իր աքսեսուարների սուրբծննդյան հավաքածուն, որն իրենից պատմությամբ մի ողջ նախագիծ է ներկայացնում: Pradamalia-ն բրենդի խորհրդավոր արարածների նոր ընտանիքն է, որն «ամենամանրն» է: Ըստ այդ կենդանիների ստեղծողների, նոր տեսակը կիսով չափ կենսաբանական է, կիսով չափ՝ տեխնոլոգիական, սակայն ամբողջությամբ Prada-ինը: Յոթ նոր արարածները՝ Disco-ն, Socks-ը, Fiddle-ը, Otto-ն, Toto-ն, Scuba-ն և Spot-ը գերբնական ուակություններ և զվարճալի որակներ են ցուցադրում: Նրանցից յուրաքանչյուրը ճժտված է Prada-ի եռանկյունի սրտով և պրինտավորված «շախմատային տախտակով» ուղեղով:

Prada-ի այլ կոդերը, որոնք Pradamalia-ի մորֆոլոգիայում նշանավոր տեղ են զբաղեցնում, իրենց մեջ մետաղական գամեր, օմբրեի գունային էֆեկտ, փայլեցրած փայտ, շուրթերի տեսքով պրինտեր և Saffiano կուլտային կաշի են ներառում: Pradamalia հավաքածուն վաճառվում է Prada-ի խանութներում և օնլայն՝ կախազարդերի և զարդերի կոպլեկտների տեսքով, տարբեր չափերով և նյութերով: Յուրաքանչյուր մոդելը վաճառվում է հատուկ տուփի մեջ, որը արարածի մասին ունիկալ անատոմիկական առանձնահատկությունների և վարքի մասին լայն տեղեկատվություն, ինչպես նաև նրանց ծագման մասին նշում է պարունակում: Հավաքածուն իր մեջ կանանց և տղամարդկանց համար կախազարդեր, զարդեր, կաշվե փոքրիկ աքսեսուարներ է պարունակում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս