loader
Proenza Schouler-ի հիմնադիրները վերագնել են սեփական բրենդը

Proenza Schouler-ի հիմնադիրները վերագնել են սեփական բրենդը

Proenza Schouler բրենդի հիմնադիրներ Ջեք ՄակԿալոուն և Լազարո Էրնանդեսը, մասնավոր ներդրողների օգնությամբ, Castanea Partners բաժնետիրական ընկերությունից գնել են սեփական բրենդը: Castanea Partners-ը Proenza Schouler-ի բաժնետոմսերի սեփականատերն էր 2015 թվականից:

Այժմ բրենդը կշռող կապիտալ է գրավել, որի մասը ներդրվելու է հետագա զարգացմանը: Տեղի են ունեցել նաև բրենդի կառավարման ապարատային տեղափոխությունները. գլխավոր տնօրեն է նանակվել Քեյ Հոնը, իսկ նրա նախորդ Ջադ Քրեյնն ու ֆինանսական տնօրեն Ջոն Պաոչելին հեռացվել են աշխատանքից: ՄակԿալոուն և Էրնանդեսն ասել են, որ նրանք երջանիկ են կրկին ամբողջությամբ հսկել սեփական բրենդը:

Հիշեցնենք, որ Proenza Schouler-ի հաջողությունը տեղի է ունեցել 2008 թվականին, երբ դիզայներները ներկայացրել են PS1 պայուսակը, այնուհետև, վաճառքների անկման ֆոնին, բրենդը fast fashion սեկտորում մասսայական կրկնօրինակների պատճառով բախվել է դժվարություններին: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս