loader

Puma x MCM «հոբելյանական» կոլաբորացիա

Puma-ն և MCM-ը համատեղ հավաքածու են թողարկել, որում ընդգրկվել են Puma-ի արխիվներից դասական մոդելները՝ Suede սպորտային կոշիկները, MCM-ի ավանդական շագանակագույնով, սև և սպիտակ գույնով բնական կաշվի հղմամբ (լոգոտիպով) T7 Track տաբատներն ու բաճկոնը: Ճամպրուկների և ճանապարհային պայուսակների MCM (Michael Cromer Munich) գերմանական բրենդը Միխաել Քրոմերի կողմից Մյունխենում հիմնադրվել է 1976 թվականին՝ 80-ականներին ավանգարդիզմի և մոդեռնի եվրոպական կենտրոնում:

Հավաքածուն նվիրված է Suede մոդելի 50-ամյա հոբելյանին: Կոլաբորացիան արդեն վաճառքում է. Suede՝ 381 դոլար, Track Top բաճկոն՝ 317 դոլար, Track Pants՝ 269 դոլար: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս