loader
PureMove. Reebok-ը NASA-ի սկաֆանդրներից նյութով սպորտային թոփեր է թողարկել

PureMove. Reebok-ը NASA-ի սկաֆանդրներից նյութով սպորտային թոփեր է թողարկել

Reebok սպորտային գիգանտը, PureMove սպորտային բրայի ստեղծման համար, NASA-ի սկաֆանդրներում կիրառվող գելային նյութ է օգտագործել: Այս հագուստը մարմնին ադապտացվում է տարբեր տեսակի շարժումների ժամանակ: Նյութի ունիկալ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն հեղուկ կերպ է ընդունում հանգիստ վիճակում և պնդանում է կտրուկ շարժումների ժամանակ:

Յոթ տեսակի շերտերից բաղկացած թոփի կառուցվածքն ու գելը տարբեր տեսակի ծանրաբեռնվածությունների դեպքում օպտիմալ աջակցություն է ապահովում: Reebok-ի հարցման տվյալներով, յուրաքանչյուր 5-րդ կինը սպորտից հրաժարվում է հենց անհարմար թոփի պատճառով: PureMove-ը թողարկվել է 10 տարբեր չափերով: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս