loader
Ռաֆ Սիմոնսը հեռանում է Calvin Klein-ից

Ռաֆ Սիմոնսը հեռանում է Calvin Klein-ից

Calvin Klein-ը որոշել է դադարեցնել դիզայներ Ռաֆ Սիմոնսի հետ համագործակցությունը, քանի որ բրենդի զարգացման նոր ուղղություը չի համապատասխանում դիզայների տեսլականին: Այսպիսով, Calvin Klein-ը գալիք Նորաձևության շաբաթում չի մասնակցելու: Հայտնի է, որ դեռևս սեպտեմբերին ընկերությունը որոշել է կրճատել Ռաֆ Սիմոնսի պարտականությունների որոշ մասը և ցանկացել է նրան համոզել, որպեսզի նոր պայմանագիր կնքի: Այդ փաստաթղթի համաձայն, խանութների դիզայնը, գովազդը, փիարն ու այլ պարտականությունները պետք է կատարեր բրենդի մարկետինգի բաժնի ղեկավար Մարի Գյուլեն-Մեռլը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի օգոստոսից Սիմոնսը պատասխանատու էր բրենդի բոլոր կրեատիվ ուղղությունների համար: Դիզայներն իր հայացքն է հաղորդել լոգոտիպին, գովազդին, բուտիկներին, ներքնազգեստի գծին, պոդիումային հավաքածուներին, դենիմին և տան համար ապրանքներին: Նոյեմբերին, Calvin Klein-ի սեփականատեր PVH ընկերության կառավարման ղեկավար Էմանուել Չիրիկոն հայտարարել է, որ Ռաֆ Սիմոնսի հավաքածուները «բավականին բարդ են և չափից դուրս նորաձև, բրենդի հիմնական աուդիտորիայի համար»: Այն ժամանակ, դիզայներին խոստացել են զգալիորեն կրճատել բյուջեն, այնուհետև հայտարարություն է տարածվել առ այն, որ Calvin Klein-ը հրաժարվել է տպագիր պարբերականներում գովազդից: Չնայած բրենդի ղեկավարության կարծիքով ոչ բավականին բարձր վաճառքների, Calvin Klein-ի ստեղծագործական կառավարման ժամանակահատվածում Սիմոնսը մի շարք հեղինակավոր մրցանակների է արժանացել.

  • 2017 թ.՝ CFDA-ի «Կանացի հագուստի լավագույն դիզայներ» և «Տղամարդկանց հագուստի լավագույն դիզայներ»,
  • 2018 թ.՝ CFDA-ի «Կանացի հագուստի լավագույն դիզայներ»: 
Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս