loader
RS. Puma-ն վերաթողարկում է R-System մոդելը

RS. Puma-ն վերաթողարկում է R-System մոդելը

Puma-ն վերաթողարկում է R-System հայտնի մոդելը: Սպորտային կոշիկները կրկնում են RS գծի առաջին հավաքածուների ոճը և կատարված են նորագույն տեխնոլոգիական նյութերից, իսկ դիզայնում կանաչ գույնը դարձել է հղում բրենդի ռետրո-հավաքածուներից Puma Archive Green հայտնի երանգին: RS (բրենդի կողմից 80-ականներին ստեղծած ամորտիզացիայի համակարգը՝ Running System) գիծն առաջին անգամ թողարկվել է 1986 թվականին:

RS-100 մոդելը բավականին պրոգրեսիվ է եղել իր ժամանակների համար, և նրանից հետո են հայտնվել RS Computer Shoe համակարգչի հետ սինքրոնիզացիայի ֆունկցիայով սպորտային կոշիկները՝ ներկառուցված միկրոչիպի հաշվին վազքի արդյունքները հետազոտելու հնարավորությամբ առաջին մոդելը, որը ֆիքսում էր ժամանակը, անցած հեռավորությունը և այրված կալորիաները, այնուհետև այն փոխանցում էր համակարգչին:

1987 թվականին թողարկվել է գծի ամենահիշվող R-350 մոդելը, որը 80-ականների դիզայնի արտացոլումն է: Puma-ն նաև նախատեսում է շարքի հիման վրա համակարգչային խաղերի, երաժշտության և լուսանկարների թեմայով կապսուլային հավաքածուներ ներկայացնել:

Սպորտային կոշիկներից բացի, թողարկվել են նաև կապսուլային հուդի, շապիկ և տաբատ: Կոշիկների արժեքը տատանվում է 85-130 դոլարի սահմաններում, հաուստներինը՝ 40-80 դոլարի: RS հավաքածուն ներկայացված է ընտրված ռեթեյլ-գործընկերների մոտ և Puma-ի կայքում: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս