loader
Shiseido-ն դեմքի արհեստական մաշկ է արտոնագրել

Shiseido-ն դեմքի արհեստական մաշկ է արտոնագրել

WWD-ն հայտնում է, որ Shiseido կոսմետիկ բրենդը և Մասաչուսեթսի Olivio արհմիությունների ստարտափը արտոնագրել են «second-skin» («երկրորդ մաշկ») տեխնոլոգիան:

Քեմբրիջում Olivio-ի լաբորատորիաներում նրա շնորհիվ ստեղծել են շնչող ճկուն ծածկույթ, որը իմիտացնում է մարդու մաշկը: Այն ամբողջությամբ միահյուսվում է իրական մաշկի հետ և կարող է հիմնական դառնալ, մի քանի կոսմետիկ միջոցների համար:

«Դուք կարող եք այն հասցնել մաշկին, ուստի սա ծածկույթ է, սակայն այն բազմաթիվ կիրառումներ ունի: Այն, ինչ մենք ստեղծել ենք, չի փոխում արտաքին տեսքը, այն անվտանգ է: Իմ հիմնական աշխատանքը MIT-ի պրոֆեսոր լինելն է: Ես սիրում եմ հասարակ հետազոտություններ անցկացնել, սակայն ցանկանում եմ, որպեսզի նրանք առաջընթացային դառնան, փոխեն աշխարհը և այն ավելի լավ դարձնեն»,- պատմում է Olivio-ի ստեղծողներից մեկը՝ բժիշկ Ռոբերտ Լանգերը:

Ըստ Shiseido-ի տեղեկատվության, «second-skin» տեխնոլոգիան թույլ է տալիս «հասնել այն ամենին, ինչ չի կարելի անել կոսմետիկայի կամ պլաստիկ վիրաբուժության օագնությամբ»: Բրենդի ներկայացուցիչները հայտնում են, որ «second-skin»-ի հիման վրա առաջին միջոցները կթողարկվեն 2020 թվականին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս