loader
Solid & Striped. մոդելները լողազգեստներ են ստեղծել

Solid & Striped. մոդելները լողազգեստներ են ստեղծել

Solid & Striped բրենդը հրապարակել է ամառային հավաքածուի գովազդային արշավը, որի հերոսուհիներն են 13 մոդելները, ովքեր մասնակցել են լողազգեստների զտեղծմանը՝ Բարբարա Պավլին, Լիլի Օլրիջ, Ջորդան Դան, Էլզա Հոսք, Կարոլին Մերֆի, Նատաշա Պոլի, Իզաբելի Ֆոնտանա, Ժոզեֆին Սքրիվեր, Էնիկո Միխալիկ, Հաննա Ֆերգյուսոն, Ջեսիկա Հարթ, Թոնի Գառն, Հեյլի Կլաուսոն:

Մոդելները Solid & Striped-ի դիզայներներին պատմել են, թե որ լողազգեստն է պակասում շուկայում: Բարբարա Պավլինը խնդրել է մշակել «սեքսուալ, հարմարավետ և երկարատև տարբերակ, որպեսզի հարմար լինի ցանկացած տեսակի կազմվածքին», Կարոլին Մերֆին՝ «լողազգեստ, որը կարելի է վերածել ընթրիքի համար հագուստի, եթե նրա վրայից կիսաշրջազգեստ և օղակ-ականջող հագնել», Լիլի Օլդրիջը երազում էր լողազգեստի վրայից Levi's ջինսեր հագնել և «սուպերտեսք» ունենալ: Solid & Striped-ն իր լողազգեստներն անվանել է մոդելների անուններով:

Հավաքածուն հասանելի է բրենդի կայքում՝ միջինը 168 դոլար արժեքով:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս