loader

Սպորտի լավագույնները՝ Nike-ի նոր հուսադրող գովազդային արշավում (տեսանյութեր)

Nike-ը «Երբեք մի հարցրու» արշավի համար ֆիլմերի շարք է ստեղծել, որում պատմվում է մարդկանց մասին, ովքեր ձգտում են իրենց նպատակին և մնում են իրենք իրենց հավատարիմ, չնայած շրջապատի քննադատությունների:

Հոլովակների հերոսներն են ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովը, սինքրոնիստ Ալեքսանդր Մալցևը և կույր վազորդ Ելենա Ֆեդոսեևան: «Երբեք մի հարցրու» արշավի ֆիլմերից առաջինը Ֆյոդոր Սմոլովի պատմությունն է. նրա կարիերան կառուցվել է հաջող, սակայն, անգամ ամեերկար ոչ գոլային շարքը չխանգարեց նրան կրկնակի անգամ Ռուսաստանի մրցարշավի լավագույն բոմբարդիր դառնալ, չնայած կողմնակի բացասական մեկնաբանությունների: «Այլոց խորհուրդները լսելը լավ է, սակայն ավելի կարևորը ինքդ քեզ լսելն է: Վերջիվերջո, գլխիդ մեջ եղած ձայնն ամենակարևորն ու որոշիչն է»,- ասում է Սմոլովը:

Եվս մեկ հերոսը սինքրոն լողի կրկնակի չեմպիոն և Ռուսաստանի միակ տղամարդ-սինքրոնիստ Ալեքսանդր Մալցեվն է. բարձր տիտղոսի ճանապարհին նա ապացուցել է, որ սեփական գործի հանդեպ սերն ու հավատքը կարող են ոչ միայն մեկ մարդու երազանք իրականացնել, այլ նաև փոխել ողջ համակարգը: «Ես սկսել եմ սպորտով զբաղվել, որն, ըստ էության, գոյություն չուներ և երկար ժամանակ գտնվել է համակարգից դուրս: Շատերը կարծրատիպեր ունեն տղամարդկանց սինքրոն լողի հանդեպ, սակայն ես աշխարհի չեմպիոն չէի դառնա, եթե չլսեի ինձ համար ամենակարևորը՝ սեփական կարծիքը»,- մեկնաբանում է Մալցևը:

Ելենա Ֆեդոսեևան տեսողությունը կորցրել է 12 տարեկանում, սակայն դա չխանգարեց նրան իրականացել երազանքը. նա հարյուրավոր կիլոմետրներ է կտրել, իսկ հիմա մարզիկը պատրաստվում է տրիատլոնի: «Ինքդ քո հանդեպ հավատը գլխավոր առավելությունն է, երբ բոլորը քո շուրք քեզ ասում են «երբեք»: Ես չէի կարողանա ապացուցել, որ կարող եմ վազել բոլորին հավասար, եթե լսեի ուրիշներին: Սակայն, շարունակում են զբաղվել նրանով, ինչ սիրում եմ, որովհետև մնում եմ հավատարիմ ինքս ինձ»,- համոզված է Ֆեդոսեևան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս