loader
Taxi Project: Taxi Global. հոնկոնգյան տաքսիստները `Helmut Lang-ի նոր արշավում

Taxi Project: Taxi Global. հոնկոնգյան տաքսիստները `Helmut Lang-ի նոր արշավում

Helmut Lang բրենդը ցուցադրել է Taxi Global կապսուլային հավաքածուի արշավը, որը նկարահանվել է Հոնկոնգի տաքսիի վարորդների մասնակցությամբ: Նոր հավաքածուն Taxi Project-ի շարունակությունն է, որը բրենդը ներկայացրել է անցած տարվա դեկտեմբերին՝ նյույորքյան տաքսիստների մասնակցությամբ լուքբուք ներկայացնելով:

Երկու կապսուլային հավաքածուները օմմաժ են 1998 թվականին, երբ բրենդը, ինդուստրիայի պատմության մեջ առաջին անգամ, տաքսին գովազդի համար է օգտագործել: Այն ժամանակ Helmut Lang-ի արշավին Նյու Յորքում աջակցել են 275 տաքսիստներ:

Taxi Global-ի նկարահանման պատասխանատուները Ալեքսանդրա Լիզն ու Լյուկ Քեյսին է: Նրանք հոնկոնգյան հետաքրքիր տաքսիստների հետ վիդեո են ստեղծել, ովքեր պատմում են կյանքի և աշխատանքի մասին:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս