loader

«The Everything». Kenzo-ն Միլա Յովովիչի մասնակցությամբ կարճամետրաժ ֆիլմ է թողարկել

Kenzo-ն «The Everything» կարճամետրաժ ֆիլմ է թողարկել, որի գլխավոր հերոսուհին Միլա Յովովիչն է, իսկ ռեժիսորը՝ բրենդի կրեատիվ տնօրեն Ումբերտո Լեոն: Ժապավենի սյուժեն պատմում է գերբնական ունակություններով մի քանի դեռահասների մասին: Նրանց են դերակատարել Ալեքսանդրա դերասաններ Շիփը և Քոդի Սմիթ-ՄակՖին, մոդել և դերասանուհի Սաշա Ֆրոլովան:

Յովովիչին բաժին է հասել նրանց համայնքի ղեկավարի դերը: Փոքրիկ խաղով է հանդես եկել նաև ռեժիսոր Սփայք Ջոնզը: Ֆիլմը Kenzo-ի աշուն-ձմեռ մասշտաբային արշավի մաս է դարձել. «The Everything»-ի բոլոր հերոսները կրել են բրենդի նոր հավաքածուի հագուստները: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս